Հունիսի 10-ին ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանությունը «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի հետ միասին մեկնարկեց անգլերենի ուսուցման մի նոր նախաձեռնություն, որի շրջանակում անգլերեն սովորելու ընդլայնված հնարավորություններ են ստեղծվում Հայաստանի հեռավոր բնակավայրերի երիտասարդների համար:
Այսօր` հունիսի 10-ին, ԵԱՀԿ առաքելությունը ԼՂՀ-ի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծերի պլանային դիտարկում է իրականացրել Հադրութի ուղղությամբ` Հորադիզ բնակավայրի մոտակայքում:
ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները ավարտել են հինգժամյա քննարկումներըը Ժնևում, կողմերը փորձում են մոտեցնել իրենց դիրքորոշումները՝ հայտարարել է Իրանի պատվիրակության ղեկավար, փոխարտգործնախարար Աբաս Արակչին:
Եռակողմ կոնտակտային խմբի մասնակիցները (ՈՒկրաինայի, ՌԴ-ի և ԵԱՀԿ ներկայացուցիչներ) փոխհամաձայնության են եկել ՈՒկրաինայի արևելքում իրավիճակի խաղաղ կարգավորմանն ուղղված՝ նախագահ Պյոտր Պորոշենկոյի ծրագրի հիմնական փուլերի իրականացման շուրջ:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսի, տեղի է ունեցել Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսների և hայաստանյան թեմերի առաջնորդների հերթական ժողովը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել, համաձայն որի` դադարեցվել է«Բիզնեսի և իրավունքի ոչ պետական կրթական հաստատության երևանյան մասնաճյուղին» տրված բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով լիցենզիայի գործողությունը:
«Վաղը՝ 13:30-ին, ԱԺ-ում չորս քաղաքական ուժերը միասին մամուլի ասուլիս կհրավիրեն, և քառյակի` 12 կետից բաղկացած հայտարարությունը կներկայացվի և կպատասխանենք ձեր հարցերին»՝ լրագրողների հետ հանդիպմանը ԱԺ ոչիշխանական ուժերի՝ քառյակի փակ նիստից հետո ասել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը։
Հունիսի 10-ին կայանալիք ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով հունիսի 9-ին Մոսկվա է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը:
ԱՄՆ-Իրան ռազմական առճակատումը նորից է վերսկսվել առավել մեծ ծավալներով, բալիստիկ հրթիռների և հզոր ավերիչ դրոնների օգտագործմամբ: ԱՄՆ դաշնակից արաբական պետությունները, որտեղ կան ամերիկյան ռազմաբազաներ, հրթիռային հարվածներից մեծ կորուստներ են կրում...